Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Բանակը փող աշխատելու տեղ չի

Բանակը փող աշխատելու տեղ չի
11.03.2025 | 15:41

Մեր իրականության մեջ սոցիալական խնդիրներն այնքան շատ ու բազմազան են, որ դրանց լուծման համար մարդիկ դիմում են ամեն հնարավոր քայլի՝ մեկ օր էլ ավելի տուն հաց տանելու։

Ինչպես ասում են, կեցությունը որոշում է գիտակցությունը։

Հաճախ մարդիկ են մտնում բանակ պայմանագրային ծառայության, որոնք ո՛չ բանակից գաղափար ունեն, ո՛չ, առավել ևս, հայրենիքի պաշտպանությունից։

Այդպիսի մարդկանց հետաքրքրում է մեկ բան՝ փող տանել տուն, այնինչ, զինծառայությունն առաջին հերթին երկրի անվտանգության ապահովումն է, ոչ թե աշխատավայր։ Որովհետև աշխատավայրում սխալի հետևանքով կտուժի բիզնեսը, ֆինանսական խնդիր կառաջանա, վատ աշխատողին գործից կհանեն, բայց զինծառայության մեջ սխալի հետևանքով տուժում է երկիրը, զոհվում են զինվորներ, թշնամին գրավում է բնակավայրեր, տեղահանվում են մեծ թվով մարդիկ։

2022-ի սեպտեմբերին թշնամու հարձակման ժամանակ Վարդենիսի Կուտական գյուղի դիրքերը պահող մեր զինվորները հերոսական կռիվ էին տալիս մինչև վերջին փամփուշտը՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն, բայց միայն այն պատճառով, որ զորամասի վարորդը առերևույթ վախեցել էր բարձրանալ դիրքեր ու զինամթերք հասցնել զորքին, բոլոր տղաները, մոտ 30 հոգի, զոհվեցին, իսկ թշնամին եկավ ու դիրքավորվեց գյուղի վերևում, սպառնալով Կուտականի անվտանգությանը, պատճառ դառնալով, որ շատերը լքեն հարազատ գյուղը։

Ահա թե ինչու եմ ասում, որ բանակում պիտի պայմանագրային ծառայության մտնեն միայն նրանք, ովքեր հասկանում են բանակից ու հայրենիքից, քանի որ բանակը փող աշխատելու տեղ չի, և քո նվիրումից է կախված ուրիշների կյանքը։

Կեցությունը որոշում է գիտակցությունը, բայց կեցության համար պիտի լինի նվիրյալների բանակ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8218

Մեկնաբանություններ

违闁冲灈鏅涙禍楣冩煃閳圭偓瀵i柛蹇嬪€栧畷锟犲煑閳轰椒澹曢柟璐瑰棗澹旈梺鐐藉劜椤曘垽宕/1340287037" rel="nofollow">Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 15.11.2025